|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Մեր տեղեկություններով՝ վերջերս ներքին քննարկում է ծավալվել «Իմ քայլում»՝ կարծիքները բաժանվել են։ Մի մասը հակված է Քոչարյանի ցանկացած քայլը, հայտարարությունը, նրա թիմի գործողությունները պահել խոշորացույցի տակ և «հակահարվածը» չուշացնել։
Իսկ ավելի ծանրակշիռ հատվածն այն կարծիքին է, որ այդպիսով ակամայից ուռճացնում են իրենց ախոյանին, պետք է որդեգրել, այսպես կոչված, անտարբերության մարտավարություն և Քոչարյանի դեմ պայքարը թողնել իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների և ֆեյքերի տիրույթում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, դեռևս «իտոգի» չեն եկել և սպասում են, թե ինչ կհրահանգի Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավից առաջ»,- գրում է թերթը։