Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից այսօր հայտարարել է՝ իբր իրենց իշխանության ջանքերի շնորհիվ 3 տարվա ընթացքում համարյա մեկ տասնյակ երկիր ստորագրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ։ ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը Yerkir.am-ի թղթակցին ասել է՝ սա սփյուռքահայության եւ ՀՅԴ Հայ դատի՝ տասնամյակների քրտնաջան աշխատանքը ջուրը լցնելու եւ իրեն վերագրելու անհաջող, անպարկեշտ քայլ է։
«Անամոթ, ապիկար եւ անպարկեշտ մոտեցում է եւ իրականությունը խեղաթյուրելու փորձ, որովհետեւ Ցեղասպանության միջազգային ճանաչման բոլոր ջանքերը 25 տարուց ավելի են, երբ Նիկոլ Փաշինյան անունը չգիտեր հայ ժողովուրդը։ Ցեղասպանության ընդունման փաստաթղթերը Սփյուռքում 40 տարուց ավելի գործադրված ջանքերի շնորհիվ են»,- նշում է Հրաչ Վարժապետյանը։
«Այդ հաջողությունները Սփյուռքի համայնքների, տարբեր երկրների հավաքական աշխատանք է, տարբեր հոսանքների, հայկական տարբեր կազմակերպությունների աշխատանքի արդյունքն է եւ, առաջին հերթին, ճակատում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն են։ Այս մոլուցքը, մաղձն այստեղ թափել ու մրոտել Հայ դատի արձանագրած հաջողությունը՝ անամոթ, ապազգային եւ դատապարտելի կեցվածք է։ Բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ոչ միայն այս կետը, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները նետում է ականջի հետեւ»,-Yerkir.am-ին հայտնեց Վարժապետյանը։
Փաշինյանը, որն այսօր խորհրդարանի ամբիոնից համոզում էր՝ իրենք թուրքասեր չեն, ջանք չի գործադրում՝ թշնամու հետ բարեկամություն սկսելու համար։ Դպրոցներից հանելով Հայ եկեղեցու պատմություն առարկան, փորձելով վերացնել հայոց պատմությունը ներկայացնող մշակութային հաստատությունները՝ Փաշինյանի իշխանությունը խաչ է քաշում Հայոց ցեղասպանության հարցի վրա եւ ջնջում եղելությունը՝ ի շահ թշնամու։ ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ սա ազգը թուլացնելու, ապազգային մտածողության հերթական քայլն է։
«Ազգը նեսից թուլացնելու, պառակտելու, քայքայելու քաղաքականություն է, բայց վստահ ենք՝ ոչ միայն Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, այլեւ աշխարհի՝ ազգային դիմագիծ ունեցող յուրաքանչյուր հայ սա թույլ չի տա։ Փաշինյանը հարված հասցրեց ազգի միությանը, տկարացրեց եւ թուլացրեց ազգին՝ ստեղծելով բեւեռներ՝ սրանով ազգն ու պետությունը տանելով դեպի վտանգավոր ալիքներ։ Բայց այս ամենը պետք է մերժի մեր ժողովուրդը»,- նշեց Հրաչ Վարժապետյանը։
Նրա խոսքով՝ վճռական օրը՝ հունիսի 20-ին, հայ ժողովուրդը պետք է վերջ դնի ազգակործան իշխանության գործունեությանը։
Մանրամասն՝ տեսանյութում