|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Առաջիկա ամիսներին Ռուսաստանը նախատեսում է «Sputnik V» պատվաստանյութի նոր առաքումներ դեպի Հայաստան, քննարկվում է 1 միլիոն դեղաչափ մատակարարելու հնարավորությունը: Այս մասին հինգշաբթի հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«COVID-19 համաճարակի սկզբից մենք սերտորեն համագործակցում ենք, Ռուսաստանը օգնություն է տրամադրում Հայաստանին կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու հարցում: «Sputnik V» պատվաստանյութերի մի խմբաքանակ առաքվել է անվճար: Անցյալ ամիս ժամանել է այս պատվաստանյութի մեկ այլ խմբաքանակ`15 հազար դեղաչափ: Մոտակա ժամանակները նախատեսվում են լրացուցիչ առաքումներ, մշակվում է մեր հայ ընկերների խնդրանքը 1 միլիոն դեղաչափ տրամադրելու վերաբերյալ»,- ասել է նա Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ: