Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանտարկյալների փոխանակման մասին համաձայնության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն:
Ավելի վաղ լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը, վկայակոչելով իրանական աղբյուրներ, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը, իբր, մտադիր են փոխանակել բանտարկված քաղաքացիներին: Հեռուստաալիքը նշել էր նաև, որ կողմերի միջև ձեռք բերված գործարքի շրջանակներում ԱՄՆ-ը մտադիր է իրանական սառեցված՝ 7 միլիարդ դոլար ակտիվների վրայից հանել արգելքը:
ԱՄՆ պետքարտուղարությունը նույնպես հերքել է ԶԼՄ-ների հաղորդումները, թե Իրանի հետ ձերբակալվածների փոխանակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:
«ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը... Գերիների խնդիրը եղել և մնում է հումանիտար խնդիր, և նրանք միշտ եղել են Իրանի օրակարգում...»,- Իրանի արտգործնախարարության ներկայացուցչին մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն: