|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն ապրիլի 28-ին այցելել են ՀՀ Սյունիքի մարզ:
Երկօրյա այցի ընթացքում Սիսիանի ՀՅԴ «Գրիգոր Գրիգորյան» և Կապանի ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեությունների գրասենյակներում տեղի են ունեցել հանդիպումներ Դաշնակցության Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածքային կառույցների անդամների հետ։
Քննարկվել են մարզում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներն ու բնակչությանը հուզող այլ հարցեր:
30 ապրիլի 2021թ․

