Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վաղը Հայաստանի պոլիկլինիկաներում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Առաջնահերթ օգտագործվելու է AstraZeneca պատվաստանյութը: Երեկ այս մասին ասուլիսում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Եվ այսպես, Հայաստանն օգտագործում է վակցինա, որին, ըստ սոցհարցումների, չի վստահում Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի բնակչության մեծամասնությունը:
Գերմանիայի կանցլեր Մերկելը հետաձգել է պատվաստման օրը, որն ապրիլի 11-ն էր: Եվրոպական երկրներում արդեն նույնիսկ սոցհարցումներ են կազմակերպվել տրոմբոզ առաջացնող անգլոշվեդական վակցինայի վերաբերյալ: Իսկ Հայաստանը ոչ միայն չի հրաժարվում դրանից, այլև կառավարական մակարդակով այն գովազդում է: Առողջապահության նախարարը երեկվա ասուլիսում նախ մի լավ վախեցրեց բնակչությանը՝ ասելով. «Եթե անձինք վարակվելու պարագայում հույս ունեն թեթև անցկացնելու կորոնավիրուսը, պետք է հասկանալ, որ այն բավականին լուրջ հիվանդություն է, առողջանալուց հետո ունենում է լուրջ հետևանքներ: Պատվաստումը պետք է օգնի, որ մենք այս համավարակի էջը փակված համարենք որոշ ժամանակ հետո»:
Ապա հայտնեց, որ, հաշվի առնելով AstraZeneca-ի օգտագործման արդյունքում ի հայտ եկած հետևանքները, նախարարության մասնագիտական հանձնաժողովը որոշել է սահմանափակել դրանով պատվաստվողների տարիքը: «Որոշեցինք, որ AstraZeneca- ով կպատվաստվեն 55 տարիքից բարձր քաղաքացիները»: Այլ կերպ ասած՝ դե, մեծ են, ինչ լինում է, լինի: Այսպես, AstraZeneca-ն «կսաղացնեն» տատիկ-պապիկների վրա, բայց սա կառավարման առումով միակ բարդությունը չէ, որ առաջանում է: AstraZeneca-ի պիտանելիության ժամկետը սահմանափակ է: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը հաստատեց մեր տեղեկությունը, որ այս պատվաստանյութի պիտանելիության ժամկետը մինչև մայիս ամիսը ներառյալ է։
Հայաստանը, ինչպես հայտնի է, AstraZeneca-ի խմբաքանակը՝ 24 հազար դեղաբաժին, ձեռք է բերել մարտի 28-ին: «AstraZeneca»-ի մեկ դեղաբաժինը Հայաստանը ձեռք է բերել 4 դոլարով: Եթե մինչև մայիսի վերջը այս խմբաքանակը չօգտագործվի, ապա այն պարզապես ոչնչացվելու է: Նկատի ունենալով «AstraZenecaw-ի շուրջ ձևավորվող բացասական կարծիքը, հակաքարոզը, այն հանգամանքը, որ օրական նոր մահեր են ի հայտ գալիս, որոնց պատճառը եղել է վտանգավոր պատվաստանյութը, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի բնակչությունը զանգվածաբար հրաժարվելու է «AstraZeneca»-ից: Արդյոք սա չի՞ նշանակում, որ կառավարությունը փողը ջուրը գցեց:
Մեր հարցին նախարարության խոսնակը պատասխանեց. «Իրականում, եթե թեկուզ մայիսին է լրանում, դա խնդիր չէ, որովհետև պատվաստանյութն ունի իր իրացման ձևը: Մեկ սրվակը նախատեսված է 10 հոգու համար, որը 5 ժամում պետք է հասցնել սպառել: Իսկ առհասարակ, այն պատվաստանյութը, որն ավելի որակով է ու քիչ է հագեցված քիմիական բաղադրիչներով, ավելի կարճ պահպանության ժամկետ ունի, իսկ լավ հագեցածի պահպանման ժամկետը երկար է: Մենք հիմա կարողանում ենք տարբերել լավն ու վատը ու առաջարկված տարբերակներից ընտրում ենք այն, որը որ պետք է»:
Այնպիսի հակաքարոզ է գնացել, որ մարդիկ վախենում են այդ վակցինայով պատվաստվել: Ո՞ր խելագարը կամավոր կգնա «AstraZeneca»- ով պատվաստման: Ըստ խոսնակի, իրենք արդեն մի քանի հոգու համաձայնություն ունեն, ովքեր վաղն առաջին պատվաստվողներն են լինելու: Նրանց ներարկման պրոցեսը նկարահանելու են ու լայնորեն գովազդեն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։