Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն, որ Մանե Գևորգյանը համարում է, որ մոդելային արտաքին ունի, իր անձնական գործն է։ Այն, որ վարչապետի խոսնակը հարկ է համարում այդ մասին խոսել սոցիալական հարթակում, թերևս, մի քիչ էլ հանրության գործն է, քանի որ հարիր չէ, որ պետական պաշտոնյան իրեն սոցիալական ցանցում պահում է անչափահաս «տիկտոկ»-ների պես։
Մյուս կողմից, օրինաչափ է. նրա շեֆն էլ մոտավորապես նույն կերպ իրեն միջազգային հարթակում է պահում։ Բայց այստեղ մեկ այլ հետաքրքիր նյուանս կա «ուսանողուհի ու գեղեցկուհի» Մանե Գևորգյանի պաշտոնական կենսագրության ու խնդրո առարկա «Թաֆթս» համալսարանի մասին։
Տպավորություն է ստեղծվել, և այդ տպավորությունը Մանեն ոչ միայն չի փարատել, այլև իր պաշտոնական կենսագրության լղոզված ձևակերպմամբ փորձել է ամրապնդել, որ ինքը դիմել է, ընդունվել և ավարտել է «Թաֆթս» համալսարանի Ֆլեթչերի դպրոցի լիարժեք մագստրոսական ծրագիր, կամ «Թաֆթս» համալսարանից ունի առնվազն բակալավրի աստիճան։
Բանն այն է, որ Մանեն իրականում «Թաֆթս»-ից ու Ֆլեթչերից ոչ մի աստիճան ու դիպլոմ չունի, իսկ այն, ինչ ձևակերպված է՝ որպես «հանրային կառավարում ծրագրի շրջանավարտ» իրականում հատուկ հայերի համար նախատեսված 6-ամսյա թրեյնինգի (վերապատրաստման) ծրագիր է, որ տարիներ շարունակ իրականացվում էր սփյուռքահայ բարերար Ասո Թավիդյանի հովանավորությամբ, և ո՛չ Ֆլեթչերի դպրոցի, ո՛չ «Թաֆթս» համալսարանի լիարժեք ակադեմիական ծրագիր չէ։
Ի դեպ, ծրագրի նկարագրում հենց այդպես էլ նշվում է՝ «Թավիդյան հիմնադրամի հետ համատեղ վեցամսյա թրեյնինգ ծրագիր՝ Հայաստանի կառավարության աշխատակիցների համար»։
Նույնիսկ նշվում է, որ ծրագրի վերջում տրվում է սերտիֆիկատ։ Այսինքն՝ շեշտվում է, որ մասնակիցը չի անցնում ոչ մի ակադեմիական վավերացում, չունի դիպլոմ, ընդամենը ստանում է սերտիֆիկատ, որ մասնակցել է հատուկ հայերի համար սփյուռքահայ բարերարի միջոցներով կազմակերպված այս վերապատրաստման ծրագրին։ Դա մոտավորապես նույնն է, որ, ենթադրենք, Պոլիտեխնիկն ավարտած մարդը, որը մասնակցել է ԵՊՀ-ի կողմից հատուկ Պոլիտեխնիկի ուսանողների համար նախատեսված հայ գրականության վերապատրաստման ծրագրին, իր կենսագրության մեջ գրի, որ ԵՊՀ Բանասիրության ծրագրի «շրջանավարտ» է։
Ի դեպ, պրոֆեսիոնալ շրջանակներում նաև պարկեշտ չէ սոցիալական ցանցերում «հաճախել է», «went to» բաժնում նշել համալսարանը, եթե դա այն համալսարանը չէ, որտեղից ունեք որևէ կրթական աստիճան։ Բայց նման մանր «ժուլիկությունները» Նիկոլի թիմի պարագայում, թերևս, արդեն զարմանալի էլ չեն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: