Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով զոհված եւ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների եւ կամավորականների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման աշխատանքներն իրականացվում են պաշտպանության նախարարության կողմից հաստատված տիպային նախագծով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՀՀ պաշտպանության նախարարությունն ըմբռնումով է մոտենում զոհված զինծառայողների հարազատների, որոշ դեպքերում, իրենց զավակների գերեզմանները հաստատված նախագծից տարբերվող ձեւաչափով կառուցելու ցանկությանը: Այդուհանդերձ, խնդրում ենք զերծ մնալ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման ինքնակամ աշխատանքներ իրականացնելուց՝ Հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակված բոլոր զինծառայողների եւ կամավորագրված անձանց գերեզմանների միատեսակության ապահովման եւ հավասարության սկզբունքի պահպանման նպատակով: