Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց մի որոշում, որը բխում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականից՝ տնտեսվարողների մոտ նվազագույնի հասցնել տեսչական ստուգումները:
Նախարարը նշեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմակերպվել են քննարկումներ` շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ, լսել են բոլոր առաջարկությունները, արդյունքում` ձևավորվել է նախագիծ, որի երկրորդ սկզբունքային առաջարկությունը կապված է վարչարարական հիմունքների մասին օրենքի հիման վրա վարույթի ընթացքում կիրառվող այցերի հետ:
«Գաղտնիք չէ, որ թեժ գծի կամ ահազանգի հիման վրա սկսվում է վարչական վարույթ, որի ընթացքում տնտեսվարող սուբյեկտների մոտ սկսվում են տեսչական այցեր, որոնք վերածվում են մեծամասշտաբ ստուգումների` դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Հաշվի առնելով, որ պարոն վարչապետը դա համարում է արատավոր մոտեցում, առաջարկում ենք, բոլոր այն դեպքում, երբ վարչական վարույթի ընթացքում անհրաժեշտություն կա այցելելու տնտեսվարող սուբյեկտին, այդ դեպքերում պետք է ապահովել ոչ միայն օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, նաև այդ այցելությունը ևս պետք է համաձայնեցվի նշված կարգով, այն է՝ տեսչական մարմինները պետք է դիմեն, հիմնավորեն ու ստանան վարչապետի համաձայնությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ նշված նախագծի ընդունմամբ կրճատվում է տնտեսվարողների մոտ ստուգումների քանակը, որոշ դեպքերում էլ` անհարկի միջամտությունը նրանց գործունեությանը: