Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ընտրությո՞ւն, թե՞ չընտրություն
Երբ պետության հիմքերը քանդողին և Արցախը հանձնողին հոտնկայս ծափահարում են, և այդ տեսակը դեռ համարձակություն ունի ընտրության հայտ ներկայացնելու...
Երբ մեր թշնամիների համար ձեռնտու քաղաքական ուժը շարունակում է կառչած մնալ աթոռներից․․․
Երբ «ժողովուրդ» դարձած ամբոխը, որն Արցախը թուրքինն է համարում և պատրաստ է նաև Սյունիքը հանձնել...
Երբ պոպուլիստ հողատուն ու նրա «զանգվածը» հրաժարվում են մարդկային ու ազգային արժանապատվությունից և իրենց գոյությունը քարշ են տալիս ստոր ու ստորացված ոստիկանների վահանների ետևում․․․
Գունավոր, թավշյա, ծաղկյա և այլ հեղափոխությունների գինը քաոսն է՝ համեմված տարածքների կորստով և քաղաքացիական պատերազմով... Հայաստանում այդ ստորաքարշները խաբելով, շանտաժով ու «գունավոր» խոստումներով մեկ անգամ «ժողովուրդ քվեով» զավթել են պետությունը, և մենք համտեսել ենք այդ դառը պտուղը։
Մենք՝ ազգովի, թանկ ենք վճարել այդ ամենի համար...
Ընտրություններ եթե լինեն, ինչում ես կասկածում եմ, լինելու են տեսակի ընտրություններ՝ ազգայինի և ապազգայինի, հայասերի ու թուրքասերի, արժանապատվության և անարժանապտվության միջև...
Ընտրությունները լինելու են (եթե լինեն) ստի ու կեղծիքի և ճշմարտության միջև, բանակից փախչողների ու ռազմի դաշտ մեկնողների, ամենափոքր պայթյունից տակները լցնողների ու հայրենիքի նվիրյալների միջև, մնացածը կեղծ օրակարգ է..․
Քվեախցիկ կմտնեն այս երկու տեսակները... Դա կլինի ընտրությո՞ւն, թե՞...»։