կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-21 19:31
Արցախ

1991-ից ի վեր չեմ հիշում, որ ՀՀ որևէ ղեկավարի հրապարակայնորեն այսպես անպատվեին. Սենոր Հասրաթյան

1991-ից ի վեր չեմ հիշում, որ ՀՀ որևէ ղեկավարի հրապարակայնորեն այսպես անպատվեին. Սենոր Հասրաթյան

1991-ից ի վեր չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավարի հրապարակայնորեն անպատվեին այնպես, ինչպես ամիսներ շարունակ անպատվում և ստորացնում են երկրի վարչապետի աթոռն զբաղեցնող անձին: Իսկ դրա ամենաթարմ օրինակն այսօր՝ Սյունիքում կատարվածն էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրականում 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահների հասցեին տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով հնչել են ծանր, բայց, ինչպես մեր այսօրվա անհամեմատ տխուր իրականությունն է ցույց տալիս, կարծես թե, ոչ միշտ արդարացի մեղադրանքներ...

Եվ, այդուհանդերձ, նրանցից յուրաքանչյուրը, ունենալով բավարար ինքնասիրություն և պետական շահն արժևորելու գիտակցում, գերադասել է հարկ եղած պահին ականջալուր լինել ժողովրդի ձայնին և, գոնե, ժամանակավոր հեռանալ քաղաքական թատերաբեմից...

Եվ դա այն դեպքում, երբ նրանցից ամեն մեկը մեր պատմության ամենադժվարագույն հատվածի պատասխանատվությունը ստանձնելով, Երկրին բերել է նոր տարածքներ ու միջազգային անվիճելի հեղինակություն...

Այսօրվա իրականությունը ոչ միայն տրամագծորեն լրիվ հակառակն է, այլև տպավորություն կա, որ երկրի ղեկին հայտնված անձնավորությունը, չունենալով մարդկային ու քաղաքական նվազագույն պարկեշտություն, պետությունը հետևողականորեն տանում է դեպի կործանում...

Եվ դա անում է անամոթաբար՝ անտեսելով այն ժողովրդի պահանջը, որին ժամանակին խաբելով, զավթել է իշխանությունը»: