կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-21 16:24
Քաղաքական

Ողջունում եմ սյունեցիներին իրենց արժանապատվության համար․ Ի․ Սաղաթելյան․ Tert.am

Ողջունում եմ սյունեցիներին իրենց արժանապատվության համար․ Ի․ Սաղաթելյան․ Tert.am

Ուզում եմ ողջունել սյունեցիներին իրենց արժանապատվության համար, որ թույլ չտվեցին դավաճանին մտնել Գորիս, Կապան, քանի որ լավ հասկանում են, որ նրանից որևէ օգնություն չեն կարող ակնկալել. Tert.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր Սյունիք մեկնելու այցին:

«Նիկոլը շարունակում է պղծել ամեն ինչ, իր շոուներով, իր սրիկա տեսարաններով ամբողջությամբ պղծում է մեր եկեղեցին, մեր արժանապատվությունը, մեր գերեզմանները: Նա շարունակում կառչած մնալ իր աթոռին, որի արդյունքում, վերջնականապես փորձում է կործանել մեր պետականությունը: Նա իր քայլերով ու գործողություններով պարզապես չարիք է և մեր պետականությունը տանում է կործանման, որը չպետք է թույլ տանք»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նման քայլերով ցանկանում է ցույց տալ, որ ունի աջակիցներ. «Նա խեղկատակ-խելագար է, որն ինչ-որ քայլեր է ձեռնարկում՝ ցույց տալու համար, որ ունի աջակիցներ և կարող են իր համար փողոց դուրս գալ: Իր քայլերը տանում են մեզ անկայունության և նորանոր ցնցումների, դրա համար նրան թույլ չտվեցին գնալ Գորիս, Կապան և նա չգնաց: Այսինքն՝ զորքով գնալ Հայաստանի մարզ, որ իր առաջ ճանապարհը բացեն, մարդիկ գտնվեն, որ իր համար ձոներ ասեն, նա պարզապես անամոթ է»:

Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը վկայում են այն մասին, որ նա ցանկանում է ամեն գնով իր իշխանությունը պահել. «Միայն այն, որ ինքը Սյունիքում ասաց, թե այն, ինչ կատարվում է, բխում է Սյունիքի անվտանգության շահերից, դրանով պարզապես մեր ժողովրդին հիմարի տեղ է դնում: Սյունիքի դիրքերը հանձնել է, ճանապարհը գտնվում է ադրբեջանցիների հսկողության տակ, ամբողջ Սյունքը՝ Հայաստանի հյուսիսային հատվածը, դրել է վտանգի տակ և անամոթաբար շարունակում է խոսել, որ այս քայլերը բխում են Սյունքիի անվտանգությունից: Այս մարդուն ո՞նց կարելի է լուրջ ընդունել»:

Անդրադառնալով՝ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվ Պարգև քահանա Զեյնալյանի այն քայլին, որ հրաժարվեց ձեռքով բարևել Նիկոլ Փաշինյանին, Սաղաթելյանը նշեց, որ դա հայ մարդուն և հոգևորականին արժանի կեցվածք է. «Քահանան խիստ հարգանքի արժանի կեցվածք է ցույց տվել: Այն հայ մարդը, որ մտածում է մեր պետության, երկրի ու պետականության մասին, ինքը չի կարող ձեռնվել Նիկոլի հեշտ, դավաճանի հետ պետք է նման կեցվածք ցույց տալ, որովհետև նա մեր երկիրը տանում է կործանման և այլ վերաբերմունքի չպետք է արժանանա»: