Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որպես հետպատերամզական երկրի խորհրդարանի պատգամավոր՝ ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, գերեվարված, չվերադարձած հայրենակիցներ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ:
«Դուք, որպես վարչապետ, պետք է փորձեիք գոնե Ձեր թիմակիցներին սաստել»,-ասաց Գոռ Գևորգյանը՝ խոսելով վարչապետի խոսքին ուղեկցած հոտնկայս ծափերի մասին։
Գոռ Գեւորգյանը հիշեցրեց, որ ՌԴ նախագահ Պուտինը նոյեմբերին հայտարարել է, որ դեռեւս հոկտեմբերի 19-ին ինքն առաջարկել է դադարեցնել պատերազմը՝ պահելով Շուշիի եւ Արցախի նկատմամբ մեր վերահսկողությունը, եւ հայկական կողմը դա մերժել է:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ եթե նա ամաչում է, որ ՀՀ խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի, Արցախի ապագային, դա նրա պրոբլեմն է:
«Ձեր շուրթերից «Ձեր թիմակիցներ» արտահայտությունը շատ խորհրդանշական է հնչում: Էդ ո՞նց եք եկել, էդտեղ նստել ընդհանրապես, էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում: Եթե դուք օգտագործում եք՝ «Ձեր թիմը», այդտեղ նստած հարց տալու իրավունքը չունեք, ես Ձեր հարցերին չեմ պատասխանում»,-ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ իրենք ծափահարում են բոլոր այն մարդկանց, որոնք հավատում են Հայաստանի, Արցախի ապագային:
«Եվ մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին, Ձեր էժան գործելակերպը դադարեցրեք, մի հատ հիշեք՝ որտեղից եք եկել, ոնց եք եկել, մի հատ արագ Ձեզ ինքնահայեցման ենթարկեք»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում․