Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ Նիկոլ Փաշինյանը մարզային հանդիպումների ժամանակ խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին ասում է, որ այն ձեռնտու և Ադրբեջանին և Հայաստանին, սուտ է ասում, մի պարզ պատճառով, որ նախ նա չի ներկայացնում որևէ հիմնավորում, թե ինչու է այն ձեռնտու Հայաստանին, իսկ այն, ինչ հնչեցվում է հանրային մարզերի ժամանակ, որ մենք պղինձ ենք արտահանելու և այլն, դա ուղղակի ծիծաղելի է. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ էդգար Էլբակյանը:
«Ի՞նչ է անելու ինքn իր կապիտուլացված զինված ուժերով հանդերձ, եթե պղնձի վագոնը Ադրբեջանի տարածքում արգելափակվի: Ինքը մինչև հիմա գերիներին չի կարողանում վերադարձնել, շարունակում է հանձնել տարածքներ: Իմ տեղեկությամբ` գարնան գալուն պես, Արցախում որոշ լեռնային տեղամասերում նոր դիրքեր են հանձնվելու Ադրբեջանին, GPS-յան սկզբունքով, ի՞նչ պղինձի ու վագոնների մասին է խոսքը»,- նշեց նա:
Քաղաքագետի խոսքով՝ տարածաշրջանային ապաբլոկադա ասվածը հետևանք է մեր կապիտուլյացիայի, տրամաբանություն ունեցող ցանկացած մարդ հասկանում է, որ դա այնքան էլ մեր շահերից չի բխում.
«Եթե դա մեր շահերից էր բխում ինչի՞մենք պատերազմից առաջ չէինք զբաղվում դրանով: Մեզ դա պարտադրել են, իրականում բառը ինքնին խաբուսիկ է, ոչ մի ապաշրջափակում տեղի չի ունենալու, տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության վերջնական շրջափակում՝ թուրքական աշխարհի կողմից: Եթե այսօր մենք, ունենալով հանդերձ լոգիստիկ դժվարություններ, կարողանում ենք մեր ապրանքները արտահանել աշխարհ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի միջոցով, հետո չենք կարողանալու, այսինքն, երբ ցանկանան, դա լծակ, մահակ է լինելու մեր վրա, և այդ բեռներն ուղղակի արգելափակվելու են: Նոյեմբերի 9-ից մինչև հիմա անցած ժամանակը բավական էր համոզվելու, որ նրանք ընդունակ չեն հետապնդելու Հայաստանի ազգային շահը, նրանք կապիտուլյացիոն վարչակարգ են, որ անգամ քաղաքական քաջություն չեն ունեցել հրաժարական տալու, ինչո՞ւ պետք է նրանց խոսքը դրսում ինչ -որ մեկը հաշվի առնի»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: