կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-07 09:53
Առանց Կատեգորիա

Իշխանությունը փնտրում է սիրված երևանցիների, որ նրանց միջոցով ձայներ հավաքեն մայրաքաղաքում․ Մարությանից հույս չունեն․ «Ժողովուրդ»

Իշխանությունը փնտրում է սիրված երևանցիների, որ նրանց միջոցով ձայներ հավաքեն մայրաքաղաքում․ Մարությանից հույս չունեն․ «Ժողովուրդ»

«Հունիսի 20-ին հավանական ընտրություններում ընդդիմությունն ու իշխանությունը մայրաքաղաքի ընտրազանգվածի մասով ունեն համընկնող կարծիք։ Երկու կողմն էլ մտածում են, որ Երևանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակը քիչ ձայն է ստանալու, մայրաքաղաքում ընդդիմադիրները շատ են։ Եվ, ահա, այդ պատճառով իշխանությունը փնտրում է սիրված երևանցիների, որպեսզի գոնե նրանց մասնակցությամբ ձայներ բերել հնարավոր լինի։ Նույնիսկ քրեական տարրերին, մերժված ենթամշակույթի կրողներին են փորձում ներգրավել ընտրական գործընթացում։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հույսները կտրել են, անգամ նրա աշխատակազմը ընդդիմադիր է քաղաքապետին։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դժգոհ է քաղաքապետից, նա չի պատասխանում թիմից որևէ մեկի հեռախոսազանգերին։ Վարչապետը վերջնական նպատակ ունի ազատվել Հայկ Մարությանից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: