|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազ Ամուեյը հայտարարել է, որ քանի դեռ գործնականում չեն չեղարկվել երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, Իրանը չի վերադառնա JCPOA-ի լիակատար իրագործմանը, իսկ ԱՄՆ-ը չի մասնակցի բանակցային գործընթացին՝ 5 + 1 ձևաչափով: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին խորհրդարանականներին տեղեկացրել է հանձնաժողովի նիստերում ԱՄՆ–ի՝ միջուկային գործարքին միանալու վերաբերյալ ընթացող բանակցությունների մասին:
Ճեպազրույցից հետո՝ նիստի ընթացքում, Ամուեյը լրագրողներին ասել է Արաղչիի այն հայտարարության մասին, որ Իրանն ուղղակի կամ անուղղակի բանակցություններ չի վարելու ԱՄՆ-ի հետ JCPOA համատեղ հանձնաժողովի հաջորդ հանդիպումների ժամանակ, որոնք նախատեսված են ապրիլի 6-ին Վիեննայում:
Ամուեյը շեշտել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ճանաչում ԱՄՆ-ին որպես JCPOA-ի կողմ, քանի որ դադարեցրել է իր մասնակցությունը 2018-ին և վերսկսել պատժամիջոցների կիրառումը: