Փոխարժեքներ
20 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, դեռ վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն արդեն կազմել է արտահերթ ընտրություններին մասնակցության իր թիմի նախընտրական ցուցակը, սակայն, թե ովքեր են ընդգրկված այնտեղ, անգամ ամենամտերիմների հետ չի կիսվում:
Սա առիթ է դարձել իշխող ուժի ներսում հիստերիկ ջղաձգումների, քանի որ արդեն իսկ ակնարկներ են արվում, որ ցուցակը բավականին մեծ փոփոխությունների է ենթարկվել, հատկապես գործադիրում այսօր տեղավորված ՔՊ-ականների մասով: Ստեղծված անորոշ իրավիճակով պայմանավորված՝ վերին օղակներից ոմանք արդեն իսկ ապաստան են փնտրում կա՛մ որեւէ կուսակցությունում, կա՛մ, պարզապես, արտերկրում:
Այնպես որ, առաջիկայում իր թիմիակիցներին տհաճ անակնկալներ կմատուցի ոչ միայն Փաշինյան Նիկոլը, այլեւ թիմակիցները՝ նրան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում