կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-23 18:12
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշ ընդդիմադիրների համար պայքարը ընդդեմ Փաշինյանից վերածվեց հանուն արտահերթի պայքարի․ Արփինե Հովհաննիսյան

Փաշինյանը վախենում է, որ իր պատգամավորների մի մասն իր հրաժարական տալուց հետո այլ վարչապետ կընտրեն իրենց քաղաքական կյանքը երկարացնելու նպատակով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Փաշինյանը նրանց այդ հնարավորությունը չի տա։ Ռազմական և արտակարգ դրության ժամանակ ընտրական օրենսգրքի գործող խմբագրությունը հետևյալն է՝ հերթական ընտրություններ չեն կարող անցկացվել, հիմա ավելացրել են նաև արտահերթ ընտրությունները։ Նա հրաժարական կտա, կմնա ժամանակավոր պաշտոնակատար, կերկարացնի արտակարգ դրությունը, ինչքան որ իրեն պետք է, այդ ժամանակահատվածում կանի այն, ինչ իրեն պետք է, կհանի ռազմական դրությունը։ Կամ ռազմական դրությունը կհանեն և արտակարգը կմտցնեն, որովհետև կորոնավիրուսի թվերն աճում են»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ որոշ ընդդիմադիր գործիչների համար պայքարը ընդդեմ Նիկոլ Փաշինյանից վերածվեց հանուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների պայքարի։

«Ընդդիմության մեջ պայքարի սկզբնական փուլում էլ որոշ ընդդիմադիր գործիչներ լուծումը տեսնում էին արտահերթ ընտրությունների մեջ։ Գլխավոր բանը, որը պակասել է ընդդիմության ներկայացուցիչներից շատերի մոտ, անձնազոհություն է։ Չի լինում այնպես, որ դու չուզենաս քեզ վտանգել և ուրիշի ձեռքերով հաջողության հասնես։ Եթե պատրաստ չես հանուն Հայաստանի, հանուն քո նպատակի, շատ բան չես դնում զոհասեղանին, չես հաջողելու»,- նշեց Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ով էլ լինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխարեն, ուրախ կլինի թշնամի երկրում Նիկոլ Փաշինյան երևույթի գոյությամբ։

«Ակնհայտ է, որ Ալիևն ու Ադրբեջանը շահագրգիռ եղել են և շարունակում են լինել, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Ալիևն իր ամենավարդագույն երազում անգամ չէր կարող տեսնել այն, ինչն ինքը տեսավ այս պատերազմում, բայց Նիկոլ Փաշինյանի սնապարծությունը և դավաճանությունը թույլ տվեցին դա։ Մենք պատերազմում ունեցանք այս ամենը, որովհետև դու չցանկացար կանգնեցնել պատերազմը, որովհետև դա գուցե նշանակեր իշխանության կորուստ, որովհետև դեռ չէիք զոհել հազարների։ Իրենք հասցրին անդառնալիության կետին, երբ Ռուսաստանի նախագահը փրկեց Ստեփանակերտն իրենց հանձնումից»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Նրա գանահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մարդու վատթարագույն որակների մարմնավորումն էև նա օգտվեց մարդկանց անօգնական վիճակից։

Մանրամասն՝ տեսանյութում․