Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քվեարկության էր դրվում կառավարության կողմից ներկայացված` «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ամփոփիչ ելույթով հանդես եկավ հիմնական զեկուցող` արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս որոշմամբ կառավարման արդյունավետությունը չի ստորադասվում քաղաքական նպատակահարմարությանը:
«Այն, ինչ մի քիչ զարմացրեց ու նեղսրտություն առաջացրեց, այն է, երբ քաղաքական նպատակահարմարության վրա զարմանում է մի քաղաքական ուժ, որի ղեկավարը քաղաքական տանտիրոջից վերածվում է քաղաքական վարձակալի, կամ երբ ինքս ականատես եմ եղել քաղաքական խմբակցության մեջ քաղաքական ապաստան տրամադրելու: Եվ ինչո՞ւ եք զարմանում անկեղծության վրա, չե՞ք տեսել, թե՞ նորություն է: Ես, օրինակ, վատ եմ տանում, երբ զոհաբերում են մարդկային հարաբերությունները, ճիշտ արժեքները, այլ ոչ թե` երբ զոհաբերվում են ինչ-ինչ մտացածին արժեքներ, որոնք ինձ համար ոչ մի նշանակություն չունեն: Երբ մեղավորներ եք փնտրում, մի\' մոռացեք մեղավորներին ձեր մեջ փնտրել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը` ըստ էության, պատասխանելով ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ելույթներին: