կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-13 18:58
Իրավական

Ոստիկանության կատարած աշխատանքների արդյունքում առգրավվել կամ կամավոր հանձնվել է 379 միավոր հրազեն

Ոստիկանության կատարած աշխատանքների արդյունքում առգրավվել կամ կամավոր հանձնվել է 379 միավոր հրազեն

Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվեց միջոցառումների արդյունքում առգրավվել կամ կամավոր հանձնվել է 379 միավոր հրազեն զենք: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից , կամավոր ոստիկանություն է  հանձնվել կամ առգրավվել ամսեկան առնվազն 46 միավոր զենք:

«379 միավոր հրազենից 37-ը ատրճանակ է , 50-ը ինքնաշեն ատրճանակ, 7-ը ինքնաշեն կրակող սարք, 55-ը ինքնաձիգ, 6-ը ինքնաշեն ինքնաձիգ, 208 տարբեր տեսակի հրացաններ և այլն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել են տարբեր տեսակի գործարանային արտադրության 254 նռնակ, 14 ինքնաշեն նռնակ, 268 նռնակի պայթուցիչ, 58 ական , ինչպես նաև 55 հազարից ավել տարբեր տրամաչափի փամփուշտներ: