|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 24-ին, ժամը 15.10-ին, բաժին է ներկայացվել 1999 թ. ծնված Գոռ Ս.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ հունվարի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, պատուհանը բացելով՝ 1964 թ. ծնված Ալիկ Պ.-ին պատկանող տնից գողացել է տանտիրոջ անվամբ հաշվառված «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի ողորկափող, որսորդական հրացան և դանակ` պատյանով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոռ Ս.-ն գողացել է նաև հեռադիտակ: Վնասի չափը պարզվում է:
Գողոնը առգրավված է: Գոռ Ս.-ն ձերբակալված է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին: