կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-22 11:01
Տարածաշրջան

Իրանի ԱԳՆ–ն Սաուդյան Արաբիային երկխոսության կոչ է արել

Իրանի ԱԳՆ–ն Սաուդյան Արաբիային երկխոսության կոչ է արել

Իրանը Սաուդյան Արաբիային երկխոսության կոչ է անում՝ չնայած Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի հակաիրանական վերջին հայտարարություններին: Այս մասին կիրակի Twitter-ում գրել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն:

«Սաուդյան Արաբիան հրապարակել է հակաիրանական հայտարարություններ ՊԾԱՊՀԽ–ի անունից։ Այնուամենայնիվ, Իրանը, հետևելով Քաթարի էմիրի (Թամիմ բին Համադ ալ Թանի) ուղերձին, որը Թեհրանին է ուղղվել այս երկրի արտաքին գործերի նախարարի (շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանի) կողմից, շեշտում է տարածաշրջանային երկխոսության անհրաժեշտությունը»,– ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ «տարածաշրջանն այժմ առավել, քան երբևէ երկխոսության և ներառական համաձայնագրերի կնքման կարիք ունի»:

Մարտի 17-ին խորհրդի գլխավոր քարտուղար Նաիֆ ալ Հաջրաֆն հայտարարել էր, որ Թեհրանի հետ ցանկացած բանակցությունում պետք է քննարկվեն Իրանի միջուկային  և հրթիռային ծրագրի խնդիրները: Բացի այդ՝ նա մեղադրել է Իրանին տարածաշրջանն ապակայունացնելու մեջ՝ Եմենի «Անսար Ալլահ» («Հութի») շարժման ապստամբներին օգնելու համար, և աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի ձեռնարկած միջոցառումներին՝ միտված պաշտպանելու նրա անվտանգությունը: