կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-15 12:53
Քաղաքական

Եթե Փաշինյանը համարում է, թե «զոհ» էր, ապա կարող էր պաշտոնը ստանձնելուց 6 ամիս անց ղեկը հանձնել նրան, ով կկարողանար ծանր իրավիճակից արժանապատիվ ելքով դուրս գալ. Աբրահամյան

Եթե Փաշինյանը համարում է, թե «զոհ» էր, ապա կարող էր պաշտոնը ստանձնելուց 6 ամիս անց ղեկը հանձնել նրան, ով կկարողանար ծանր իրավիճակից արժանապատիվ ելքով դուրս գալ. Աբրահամյան

Մի մոլորություն է շրջանառության մեջ դրվել, թե Արցախի հարցը կարող էր ավելի վաղ խաղաղ լուծվեր, բայց չլուծեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Ըստ այդ մոտեցման, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող էին հարցը լուծել ու պատերազմ չէր լինի, Նիկոլի «գլխին չէր ջարդվի», բայց չուզեցան կամ չարեցին։

Նախ սկսենք նրանից, որ Փաշինյանն ու իշխանության ղեկին եղած ղեկավարները բոլորն էլ գիտակցել են, թե ինչ պատասխանատվություն են ստանձնում, իսկ պատերազմի վտանգը միշտ էլ եղել է։

Այլ բան է, որ մինչև Փաշինյանը պատերազմ կանխելու, էսկալացիան թուլացնելու, մարտական գործողությունները ժամանակին կանգնեցնելունն ուղղված համալիր միջոցառումներ են իրականացվել, ինչը չարվեց վերջին պատերազմում։

Եթե Փաշինյանը կամ նրա կողմնակիցները համարում են, որ նա պոտենցյալ «զոհ» էր, ապա նա կարող էր պաշտոնավարումը ստանձնելուց 6 ամիս հետո, մեկ տարի հետո հեռանալ ու պետության ղեկը հանձնել նրան, ով կկարողանար ծանր իրավիճակներից արժանապատիվ ելքով դուրս գալ։

Երկրորդ, Ադրբեջանի հետպատերազմյան փուլի պահվածքն արդեն իսկ ցույց է տալիս, որ 5, 6 կամ 7 շրջան հանձնելով պարտիան ավարտվելու երաշխիք չկար։

Բանակցությունների բարդություններից մեկը դա էր։

Այս պատերազմում Ադրբեջանը ստացավ շուրջ 10 շրջան, ավելին քան բանակցվում էր վերջին տասնամյակներում, սակայն չի կանգնում և պահանջում է ավելին, ես կասեի՝ առավելագույնը։

Եթե խնդիրը բանակցություններով այդքան հեշտ լիներ լուծելը, ապա դա կլուծվեր ավելի վաղ և սերունդներին այսպիսի ծանր բեռ չէր փոխանցվի։

Այնպես որ, մոտեցումը, թե նախորդներն ամեն ինչ «ջարդեցին» Փաշինյանի գլխին, մեղմ ասած արժանահավատ չէ։ Ադրբեջանն էլ ամեն ինչ թողած սպասում էր, թե ում գլխին է՞ ջարդվելու։

Ադրբեջանը մասշտաբային գործողության գնալու համար լավագույն պահը ընտրեց, իսկ դա Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանն էր։

Տապալումների գործընթացը բոլոր ուղղություններով երկիրը պատերազմի շեմին կանգնեցրեց, իսկ դրա առաջին մեղավորն ու պատասխանատուն մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը»,- գրել է Աբրահամյանը: