Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Վիեննայում ԼՂ հակամարտության կարգավորման հարցով հանդիպումը ևս մեկ անգամ հաստատել է բանակցությունների ձևաչափը` դրանք Հայաստանի ու Ադրբեջանի միջև են: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի ՊՆ հատուկ նշանակության զորամաս այցելության ժամանակ. հայտնում է Minval.az-ը:
Նա նշել է, որ Ադրբեջանին հաջողվել է կանխել Հայաստանի ղեկավարության` բանակցային ձևաչափը փոխելու փորձը: «Ադրբեջանի միանշանակ դիրքորոշումը կանխել է դա»,- շեշտել է Ալիևը:
Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքները «օկուպացրել է» Հայաստանը, այդ իսկ պատճառով բանակցությունները պետք է տարվեն այդ երկրի հետ: «Օկուպացված տարածքներում ծառայողների 80 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են: Այդ իսկ պատճառով բանակցությունները վարվում են և պետք է վարվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նաև հիշեցրել է` Բաքվի դիրքորոշումը չի փոխվել` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի:
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ պատերազմին, ապա այն, ըստ նրա, դեռ ավարտված չէ: «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է դրա առաջին փուլը»,- ասել Ալիևը: