Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
«Իրավունք» թերթը գրում է. «Դեկտեմբերի առաջին տասնօրյակում Ստեփանակերտի օդանավակայանը կվերսկսի աշխատանքը: Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար կենտրոնների սպասարկման համար»: Նման հրապարակմամբ դեռևս անցած նոյեմբերին հանգես եկավ «Ռիա նովոստին»՝ հղում անելով տեղական վարչակազմի աղբյուրին:
Դեկտեմբերի վերջին էլ, առավել ստույգ՝ դեկտեմբերի 25-ին, «Իրավունքը» ԱՀ նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանից հետաքրքրվել էր, թե օդանավակայանը հստակ երբ կգործարկվի: Նա մեզ հետ զրույցում, մասնավորապես, ասել էր. «Ստեփանակերտի օդանավակայանի տարածքն ականազերծվել է, և այն լիովին պատրաստ է բնականոն աշխատանքի: Դեռ որոշ քննարկումներ կլինեն: Երբ շահագործվի, այդ բոլոր հարցերին կտրվի պատասխան: Ամենայն հավանականությամբ, տարեսկզբին կշահագործվի, այս պահին մանր-մունր վերջնական քննարկումներ են»:
Այն, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը մտնում է ՌԴ-ի առաջնային ծրագրերի մեջ, մենք ևս առիթ ունեցել ենք ներկայացնել զինադադարի համաձայնագրի ստորագրումից արդեն օրեր անց: Նաև, որ ծրագրերի մեջ է օդանավակայանի արդիականացումը և առաջին հերթին թռիչքուղու երկարացումը, որ հնարավոր լինի ընդունել անգամ ամենածանր ռազմական և քաղաքացիական ինքնաթիռները: Ընդ որում, այդ գործընթացը մեկնաբանվում է նոյեմբերի 9-ի համաձայնագրի այն դրույթով, որը սահմանում է՝ «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը...»:
Տարեսկզբից անցել է երեք ամիս, իսկ օդանավակայանի գործարկման մասին խոսք անգամ չկա: Ինչո՞ւ, հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԱՀ նախագահի նոր մամլո խոսնակ Լուսինե Ավանեսյանից, ով կցկտուր պատասխաններ տվեց.
«Դեռ որոշակիություն չկա ժամկետների մասով»:
Բայց Ձեր գործընկերը պաշտոնապես ասել էր, որ ամենայն հավանականությամբ այն կգործարկվի տարեսկզբին: Հիմա ո՞րն է խնդիրը, կասե՞ք:
Անորոշ են ժամկետները, այսքանը այդ հարցով կարող եմ ասել, ոչինչ ավելին:
Իսկ ահա մեր այլ աղբյուրներ տեղեկացնում են, որ ռուսական կողմը դեռ սպասում է, որ վերջնական տեսքի կբերվի կոմունիկացիաների վերագործարկմանը վերաբերող եռակողմ համաձայնագիրը: Դրա շրջանակում ռուսական կողմը ներկայացրել է նաև օդանավակայանի հարցը: Ադրբեջանը թեև փորձել է «մի փոքր» դեմ գնալ, սակայն հասկանալով, որ ռուսներն օդանավակայանի հարցն ամեն դեպքում լուծելու են, գերադասել են այն դիրքը բռնել, թե՝ ի՞նչ կա որ, համաձայն են: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ տեխնիկական աշխատանքներն օդանավակայանում գրեթե ավարտված են, դեռ կա մի փոքր խնդիր՝ թռիչքուղու հետ կապված, որը ևս լուծման փուլում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում