| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ստեփանակերտի օդանավակայանը կարող է ընդունել այն բոլոր օդանավերը, որոնք այսօր Ռուսաստանը կիրառում է Սիրիայում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԼՂՀ քաղավիացիայի նախկին պետ Դմիտրի Աթբաշյանը՝ անդրադանալով այն հարցին, թե արդյո՞ք օդանավակայանը տեխնիկապես պատրաստ է ընդունել խոշոր օդանավեր:
Աթբաշյանի խոսքով՝ Ստեփանակերտի օդանավակայանը զինված է 4-րդ սերնդի տեխնոլոգիաներով, նաև հզոր աերանավիգացիոն համակարգ ունի, որը կապված է ՀՀ օդանավակայանների նավիգացիայի հետ, ինչը ռազմավարական մեծ նշանակություն ունի:
Հարցին, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում «Ռեգնում» գործակալության կողմից Ստեփանակերտի օդանավակայանը ահաբեկչության դեմ պայքարում ռուսական ուժերին տրամադրելու հարցը շահարկելը, և արդյո՞ք դա իրատեսական է, նա պատասխանեց, որ դա քաղաքական հարց է, և ինքը միայն կարող է օդանավակայանի տեխնիկական հնարավորությունների մասին խոսել: ԼՂՀ քաղավիացիայի նախկին պետը միայն նշեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը, Սիրիայի առումով, աշխարհագրական բարենպաստ դիրքում է գտնվում: