|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՕՊԵԿ+-ի որոշումները հիմք են տալիս հուսալու, որ համաշխարհային տնտեսությունը սահուն կերպով կվերադառնա նորմին: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներդրումային ակտիվության բարձրացման միջոցառումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ վերջերս ՕՊԵԿ+- ի շրջանակներում ընդունված որոշումները, այնուամենայնիվ, հիմք են տալիս մեզ հավատալու, որ համաշխարհային տնտեսության անցումը բնականոն ռեժիմին սահուն, հանգիստ եւ կայուն կերպով կընթանա: Առավել եւս, որ [փոխվարչապետ Ալեքսանդր] Նովակին հաջողվել է բարենպաստ պայմաններ ստեղծել մեր արդյունաբերության աշխատանքի համար` արտահանման աստիճանական աճով»,- ասել է Պուտինը:
«Հուսանք, որ այստեղ կտրուկ շարժումներ չեն լինի»,- հավելել է պետության ղեկավարը: