|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ընդդիմության պլատֆորմ՝ հանուն կյանքի» ռուսամետ կուսակցությունից պատգամավոր Ռինատ Կուզմինը կարծում է, որ Կիևը պատրաստվում է պատերազմի և դրա համար ստեղծումանհրաժեշտ տեղեկատվական դաշտ: Այս մասին նա հայտարարել է «Առաջին անկախ» հեռուստաալիքի եթերում:
«Դա վերջին ամսվա կամ վերջին երկու ամիսների ռազմատենչ հռետորաբանությունն է, որին աջակցում են որոշ հեռուստաալիքներ, իսկ մյուսները չեն աջակցում... Սա պատերազմի իսկական նախապատրաստություն է: Եվ ամեն ինչ, ինչ տեղի է ունենում սրա շուրջ տեղեկատվական տարածքում, նույնպես պատերազմի նախապատրաստություն է»,- ասել է նա:
Դոնբասում նույնպես սկսել են խոսել Դոնբասը բռնազավթելու նպատակով ռազմական գործողությունները վերսկսելու՝ Ուկրաինայի նախապատրաստական աշխատանքների մասին: Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքով՝ իրենց հետախուզական ծառայությունները հայտնում են «ուկրաինական դիվերսիոն խմբերի մասին, որոնք ուղղվում են դեպի շփման գիծ»:
Պուշիլինը հավաստիացրել է, որ Դոնբասը ստեղծել է լիարժեք բանակ, որը «չի վարանի պատասխան հարվածներ հասցնել»:
Ըստ նրա՝ սրման նշան է այն փաստը, որ ուկրաինական կողմը դադարեցրել է թույլատրել մարդասիրական ավտոշարասյունների անցումը։