կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-04 11:57
Քաղաքական

Վազգեն Մանուկյանը արժանի, փորձառու գործիչ է, աջակցում եմ Հայրենիքի փրկության շարժմանը. Ռոբերտ Քոչարյան

Վազգեն Մանուկյանը արժանի, փորձառու գործիչ է, աջակցում եմ Հայրենիքի փրկության շարժմանը. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ռուսական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում հայտնել է, որ Հայրենիքի փրկության շարժման ձևաչափի վերանայման հարցի հնարավորությունը չի քննարկում։։

ՀՀ երկրորդ նախագահը պատասխանել է նաև հարցին, թե արդյո՞ք չի պատրաստվում առաջնորդել այդ շարժումը։ Նա նշել է, որ ինքն իսկապես աջակցել է շարժմանը, և այդ շարժմանը հաջողվել է իր շուրջը համախմբել հասարակության զգալի մասին։

Քոչարյանի խոսքով` շարժման ներկայիս առաջնորդ Վազգեն Մանուկյանն արժանի, փորձառու քաղաքական գործիչ է։ Նա հիշեցրել է, որ շարժման նպատակը նախ կառավարության հրաժարականին հասնելն է, ապա՝ մեկ տարի անց արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Մանուկյանն այդ ընտրություններին չի մասնակցելու։ Ըստ Քոչարյանի՝ այս առումով Հայաստանում շատ քիչ քաղաքական գործիչներ կլինեն, որոնք պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել այդքան լուրջ պատասխանատվություն։