|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև. կա՛մ ստորագրում է իմ կողմից երեկ հրապարակած ցուցումը` Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասին, կա՛մ ստորագրում է Օնիկ Գասպարյանին ձերբակալելու որոշումը` իր և սերունդների ճակատին դակելով Պետական դավաճանի անջնջելի խարանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
«Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև. կա՛մ ստորագրում է իմ կողմից երեկ հրապարակած ցուցումը` Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասին, կա՛մ ստորագրում է Օնիկ Գասպարյանին ձերբակալելու որոշումը` իր և սերունդների ճակատին դակելով Պետական դավաճանի անջնջելի խարանը։
Առաջին որոշումը բխում է Հայաստանի ազգային և պետական շահերից և որի համար առկա են բոլոր հիմքերը, իսկ լրացուցիչ հիմքեր և ապացույցներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է լսել ԳՇ պետ, գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանին։
Երկրորդ որոշումը չեմ ցանկանում քննարկել` հարգելով և արժևորելով Դավթյանի հետ իմ 26 տարվա վաղեմության ընկերությունը։
Ուզում եմ հավատալ, Արթուրը կկայացնի միակ ճիշտ որոշումը»։