Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր առավոտյան ժամը 8-ից որոնողափրկարարական աշխատանքները սողանքային գոտում ավելի ինտենսիվ են դարձել` ևս 60 հրշեջ-փրկարար է ժամանել Երևանից, 15-ը` Հրազդանի ՋԷԿ-ից, 15-ը` Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատից: Ընդհանուր առմամբ, այս պահին սողանքային գոտում աշխատում է 200 հրշեջ-փրկարար:
ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ, շրջելով աշխատանքային բոլոր տեղամասերով, ԱԻ նախարար Արմեն Երիցյանն առավոտյան խորհրդակցության ժամանակ փրկարարների առջև խնդիր է դրել` ցուցաբերել առավելագույն զգոնություն, զգուշություն և աչալրջություն:
«Սկսվում է աշխատանքների ամենաբարդ և վտանգավոր փուլը: Ծանր տեխնիկայի ինտեսիվ ներգրավման հետ շեշտակի մեծանում է նոր սահքի և հողաշերտի վտանգավոր տեղաշարժի հնարավորությունը: Իմ շատ սիրելի' գործընկերներ, ձեզանից յուրաքանչյուրի կյանքը թանկ է ինձ համար: Ամբողջ ժողովուրդը հիմա մեզ է հետևում: Հոգնածության և դժվարությունների մասին հետո կխոսենք: Հիմա գործելու ժամանակն է: Մենք պատվով պիտի դուրս գանք այս փորձությունից: Մեր կոչումն ամենադժվար պահին մարդկանց կողքին լինելն է»,- նշել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Ներկա պահին աշխատանքներ են տարվում երևացող վերջին`23-րդ ավտոմեքենան դուրս բերելու ուղղությամբ: Հողաշերտի տակ, ըստ օպերատիվ տվյալների, դեռ մնում է 4-5 մեքենա:
Անհայտ կորածների թիվը նույնն է `5: