Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանակը ժողովրդի հետ է, որևէ հեղաշրջում չկա, որովհետեւ ողջ ժողովրդի կամքն է, որ իշխանությունները փոխվեն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ՝ անդրադառնալով ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությանը։
«Իհարկե, կան մարդիկ, որոնք աջակցում են այսօրվա իշխանություններին, կան մարդիկ, որոնք մոլորված են, չեն գիտակցում, նրանք էլ մեր հայրենակիցներն են: Պետք է աշխատանք տանենք այդ ուղղությամբ»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նկատեց, որ երկրի կառավարման մեջ հաջողություններ են ունենում, երբ քաղաքական էլիտաները փոխում են մեկը մյուսին և մեկը մյուսի դրականի վրա հենվելով, բացառում է եղած թերությունները:
«Նաև այս փոփոխություններն են բերում նրան, որ նույնիսկ նախկին ղեկավարությունը ձգտում է ժողովրդի մեջ բարձրացնել իր հեղինակությունը, եթե նախկինում թույլ են տվել որոշակի թերություններ, վերացնել այդ թերությունները: Այդպես էր մեր բոլորիս նպատակները, ընկալումները, որ նոր իշխանությունները նոր քայլեր կկատարեն, բայց տեսանք, որ այս 3 տարիների ընթացքում իրենք չեն տիրպետում կառավարմանը, ոչ էլ բարոյական հատկանիշների, որոնք կարող են ժողովրդին համախմբել ու տանել հաջողությունների»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Մանարամասն՝ տեսանյութում․