|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր լրագրողների հետ զրույցում նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձավ իր հանդեպ մեղադրանքի վերաբերյալ հարցերին: Նրա խոսքով ամեն ինչի մասին հանրությունը տեղեկացված է, երկրի դատա-իրավական համակարգը և փաստաբանական խմբերը զբաղվում են այդ գործով:
«Մենք էլ մեր կողմից հուշում ենք, թե ինչ անեն: Կլսեն՝ լավ կլինի, չեն լսի՝ կփորձենք շարունակել պայքարը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մարտի 1-ին բանակի ներգրավածության վերաբերյալ հարցին, Սեյրան Օհանյանը նշեց.
«2008թ-ի հետընտրական հատվածում բանակը ներգրավված է եղել միջոցառումներին արտակարգ դրության մասին հայտարարագիրը ընդունելուց հետո: Դրա մասին է խոսում այն իրավիճակը, որ որևիցե մի բախում, վնասվածք բանակի կողմից չի եղել:Իսկ դա անհրաժեշտություն է եղել, որովհետև բանակի խնդիրն է եղել ապահովել անվտանգությունը, իսկ անվտանգությունը մեր երկրի ռազմավարական հատուկ նշանակության օբյեկտների պահպանությունն էր»,- ասաց նա: