Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռազմական լրագրող, պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Բարանեցը դիմել է «Իսկանդեր»-ի նախագծողներից մեկին՝ ականավոր ռուս գիտնական, գիտությունների դոկտոր և 37 տարվա փորձ ունեցող կոնստրուկտոր Վլադիմիր Կովալյովին:
«Հայտարարելով մեր համալիրների անգործունակության մասին՝ Փաշինյանը պետք է պատասխանատու լինի խոսքերի համար: Վարչապետին հարիր չէ զենքի վերաբերյալ այդպիսի լուրջ պնդումներ ներկայացնել և միաժամանակ հրապարակավ խոստովանել, որ ինքը չգիտի այդ հարցի էությունը: 80-ականների զենքի մասին նրա խոսքերը տգետ դիլետանտի ցուցիչ են»,- ասել է «Իսկանդեր»-ը մշակողը:
Կովալյովն ասում է, որ նույնիսկ ռուսական բանակն է «Իսկանդեր»-ներով զինումն ավարտել 2019-ի վերջին:
Նա բազմիցս ականատես է եղել համալիրի փորձարկումներին, մինչդեռ չի հիշում մի դեպք, երբ մարտագլխիկը չի պայթել:
«Վարչապետին անհապաղ անհրաժեշտ է վերացնել իր անգրագիտությունը: Ըստ ամենայնի՝ նա կա՛մ դպրոցում ծույլ աշակերտ եղել, կա՛մ ականջի ծայրով լսել է, որ արտահանվող «Իսկանդեր»-ի մարտագլխիկի կարողությունը 10%-ով ցածր է ռուսականից: Մոսկվան դա երբեք չի թաքցրել Երևանից: Բայց Փաշինյանը շփոթել է ամեն ինչ և «բլթացրել», որ, հայկական հրթիռային մարտագլխիկը պայթում է ընդամենը 10%-ով: Այսինքն՝ նա ամեն ինչ շփոթել է: Նման անհեթեթություն չկա անգամ հայկական հայտնի կատակներում»,- ասել է Կովալյովը: