Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ծանր վիճակում ենք՝ տնտեսական ճգնաժամ, համաճարակ, Արցախի պատերազմ, խայտառակ պարտություն, կապիտուլյացիա, այդքան զոհեր ու վիրավորներ, անհայտ կորածներ ու գերիներ, որոնցից պատերազմի ավարտից 4 ամիս անց էլ տեղեկություն չկա, ծնողներն անուշադրության են մատնված․ ըստ Yerkir.am-ի՝ այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող՝ Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«2020-ի հունիսի 5-ին ասացի՝ անդունդի եզրին ենք, և կառավարությունը պետք է հրաժարական տա, այս անփորձ երիտասարդներն ի վիճակի չեն, արդեն 2,5 տարի ոչ մի բան չեն արել, եթե հրաժարական չտան, մենք Արցախը կորցնելու ենք, ունենք 3-4 ամիս ժամանակ։ Եթե խելք ունենային, լսեին, քայլ կատարեին, նախապատրաստվեին, բանակցեին, պատերազմը չէր լինի, այդքան զոհեր չէին լինի»,- նշեց նա՝ հավելելով, որ առատ ձյան տակ այդքան մարդ է հավաքվել այսօր, որովհետև դանակը հասել է ոսկորին։
Ծառուկյանը հայտարարեց, որ փրկության միակ ճանապարհը ներկայիս իշխանությունների հրաժարականն է և նոր կառավարության ձևավորումը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։