|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Google-ը 125 միլիոն դոլար է վճարել Zagat Survey ընկերության համար, որը ռեստորանների համար ուղեցույցներ է թողարկում. գրում է The Wall Street Journal-ը:
Ավելի շուտ հայտարարվել էր այս գործարքի մասին, սակայն դրա ընդհանուր արժեքի մասին ոչինչ չէր ասվում:
Zagat Survey-ը մասնագիտացած է գրպանի ուղեցույցների հրատարակության բնագավառում. դրանցում նշվում են ռեստորանների եւ հյուրանոցների վարկանիշները, ինչպես նաեւ կան տեղեկություններ զեղչերի եւ շահավետ առաջարկների մասին: Ուղեցույցները վաճառվում են 100-ից ավելի երկրներում:
Zagat-ը գնելով` Google-ը ցանկանում է մեծացնել իր գովազդատուների թիվը, այդպիսով` նաեւ իր շահույթը: