|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Առողջապահության նախարարության Կովիդ ծառայությունները համակարգող Գևորգ Սիմոնյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս պահին հոսպիտալացման է սպասում կովիդ դրական կարգավիճակով 790 քաղաքացի: 168.am-ի հարցին, թե ի՞նչ վիճակում են գտնվում այդ քաղաքացիները, և քանի՞ ազատ մահճակալ կա կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտներին սպասարկող հիվանդանոցներում, Սիմոնյանը պատասխանեց.
«790 քաղաքացիները գտնվում են միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: Ծայրահեղ ծանրերը հոսպիտալացվում են առաջնահերթ: Այս պահին կա 294 ազատ մահճակալ»:
«Կարծում եմ, որ արդեն որքան կա, բավական է, մնացածն էլ զինծառայողներին են ծառայում: Առողջապահական ռեսուրսն անսահման չէ: Նոր ռեսուրսներ ներգրավելու փոխարեն՝ պետք է հետևել կանոններին և չհիվանդանալ, չմտածել, թե նոր հիվանդանոց կլինի, ու գուցե տեղ լինի: Մարդկանց գիտակցությունը պետք է բարձրանա, որ այս պահին առողջապահական ռեսուրսն այլևս չի հերիքում»,- ասաց Նիկողոսյանը: