Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանի որ հեղափոխությունը արեցին ֆեյսբուքով, մարդիկ մտածում են՝ տանը նստած կարելի է նաև այս իշխանությունից ազատվել, բայց այդպես չի լինում, պետք է փողոց դուրս գալ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց երգչուհի, ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը։
«Եթե դուրս չգաք՝ երկիրը ծախածները չեն կարող իրենց աթոռներից պոկվել և հեռանալ, չի կարելի նստել և այդպես տոլերանտ ասել՝ էս ինչ լավ է խոսում էսինչը կամ էս ինչ լավ է խոսում էնինչը։ Կամ էս ինչ լավ է հագնված էսինչը կամ էնինչը․․․ այսինքն, որևէ ըստ էության պոռթկում ես չեմ տեսնում իրենց վարքագծում։ Եվ վախենալու է սա՝ ամեն օր մի քիչ Հայաստան ենք կորցնում»,-ասաց Շուշան Պետրոսյանը։
Փետրվարի 20-ի՝ մեծ հանրահավաքից առաջ նա հարց ուղղեց քաղաքացիներին՝ ձեզ դո՞ւր է գալիս այս անարժանապատիվ վիճակը։
«Միշտ հաղթանակած ենք եղել, միշտ, երկու պատերազմ հաղթած սերունդը՝ մենք, որ օրինակ էինք, բոլոր խնդիրներով հանդերձ՝ ունեինք կանոնավոր բանակ, ունեինք բանակ, որն այսօր լուծարում են, որովհետև իրենց համար կարևոր չէ բանակ ունենալը, մենք ունեինք դպրոց, քիչ թե շատ կոմպրոմիսի գնալու համար Արցախի շուրջ՝ դրսից ներմուծված ծրագրերը ընդունում էինք, և այսօր խեղում են դպրոցական ծրագիրը, եկեղեցին, որը միշտ եղել է, երբ պետականություն չենք ունեցել, նույնիսկ այդ ժամանակ եկեղեցի ենք ունեցել, և քարկոծում են եկեղեցին։ Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ կապ ունեն իմ հետ, ես հայ եմ, դուք հայ եք, հայեր են այստեղ, ի՞նչ կապ ունեն այդ արարածները մեզ հետ»,-ասաց Շուշան Պետրոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․