կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-13 11:32
Տարածաշրջան

Միջազգային հանրությունը պետք է ընդդիմանա ԱՄՆ-ի կոշտ քաղաքականությանը. ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան

Միջազգային հանրությունը պետք է ընդդիմանա ԱՄՆ-ի կոշտ քաղաքականությանը. ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան

Դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպանը թիվ 2231 բանաձեւի կապակցությամբ Անվտանգության խորհրդի նիստում ընդգծել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրից միակողմանի հրաժարման եւ անօրինական պատժամիջոցների վերականգնման պատճառով միջուկային գործարքի գործադրումը մարտահրավեր է դիմագրավում: Նա ասել է. «Միջազգային հանրությունը պետք է ընդդիմանա ԱՄՆ-ի կոշտ քաղաքականությանը»:

Ըստ ԻՌՆԱ-ի՝ Էսհաղ Ալե Հաբիբն ընդգծել է. «ԱՄՆ-ի սխալ քաղաքականությունների դիմաց հարմար քայլեր ձեռնարկելու հարցում ցանկացած պասիվություն կամ թերացում միայն նառավել համարձակ է դարձնելու այդ երկրին անօրինական քայլերն ու անպատասխանատու քաղաքականությունը շարունակելու հարցում»:

Նշելով, որ ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ ԱԽ մշտական անդամը սանձարձակությամբ մյուս երկրներին պատժում է ոչ թե ԱԽ-ի մի բանաձեւը ոտնահարելու, այլ դա գործադրելու  համար, ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ասել է. «ԱՄՆ-ն այն աստիճան լկտիություն է ցուցաբերում, որ Իրանի  դեմ իր թշնամությունը խստացնելու համար պատանդ է պահում ԱԽ-ն»:

Ալե Հաբիբն  անդրադարձել է նաեւ ԱԽ-ում Իրանի դեմ ներկայացված` ԱՄՆ պետքարտուղարի անհիմն հայտարարություններին: Նա ասել է. «Այն, ինչն այսօր ունկնդրեցինք, մի շարք սուտ, շինծու, սխալ ու կեղծավոր հայտարարություններ էին»:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը, պատասխանելով Իրանի հրթիռային ծրագրի կապակցությամբ ԱՄՆ-ի մեղադրանքներին, նշել է. «Դա արտաքին սպառնալիքները դիմագրավելու նպատակով սովորական ու անհրաժեշտություն համարվող պաշտպանական կարողության բարձրացման ծրագիր է»:

«ԱՄՆ-ն ենթադրում է, որ կարող է Իրանին վերադարձնել այն օրերին, երբ Իրաքի կործանված բռնապետ Սադամը հրթիռակոծում էր Իրանի քաղաքները, երբ Իրանը դրանից պաշտպանվելու ազդեցիկ միջոց չուներ»,- ընդգծել է Ալե Հաբիբը:

Այս նիստում ԱԽ-ի անդամների գրեթե ճնշող մեծամասնությունը վերահաստատել է Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանն ուղղված իր աջակցությունը: