|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության որոշմամբ՝ 2021 թվականի փետրվարի 15-ից Գոհար Սիմոնյանը մեկ տարի ժամկետով գործուղվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան հավելավճար է տրամադրվելու՝ բնակարանի վարձակալության համար:
Մենք տեղեկացանք, որ նշյալ պաշտոնի համար անցկացված մրցույթը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին: Նշենք, որ վերջինս մինչ այս հանդիսացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը եւ հայտարարված մրցույթում միակ թեկնածուն է եղել:
Հենց այսօր կառավարության նիստի օրակարգում առկա մեկ այլ որոշմամբ էլ կհաստատվի, որ այսուհետ պետական բյուջեում գործելու է առանձին բյուջետային կետ «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում եւ այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում եւ պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների եւ որոշումների կատարման ապահովում» անվամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում