|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր խորհրդական Արթուր Բաղդասարյանի հետ հունվարի 11-ից 14-ը կգործուղվի Մոսկվա։ Գործուղման վերաբերյալ համապատասխան որոշում է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ Ռուսաստանի Դաշնության դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով 2021 թվականի հունվարի 11-14-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,- նշված է որոշման մեջ: