Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի ընկերներ, Times.am-ում նոր ծրագիր ունենք։ Առցանց գրախանութ՝ Times.am Books: Երկար ենք մտածել այն գործարկելու մասին, բայց, ի վերջո, որոշել ենք սկսել։ Շարժառիթները մի քանիսն են։ Նախ, իհարկե, կայքին լրացուցիչ եկամուտ բերելու անհրաժեշտությունը։ Ճիշտ է, այս հարցում շատ մեծ հույսեր չկան, բայց ինչ էլ լինի, օգուտ է)))։ Հեռանկարում, վստահ եմ, արդյունք կունենանք։ Իսկ ահա այդ հեռանկարին հասնելու համար ուշ թե շուտ պետք է առաջին քայլն անել։ Այնպես որ, կարող եք բարի ընթացք մաղթել)))։
Երկրորդ, ժամանակակից լրատվական կայքերը սովորական լրահոսից բացի պետք է այլ բաներ էլ առաջարկեն ընթերցողին։ Աշխարհի տենդենցն է այդպիսին։ Դե մենք էլ որոշել ենք գիրք առաջարկել։ Այս պահի դրությամբ այլ ավելի լավ գաղափար դեռ չունենք)))։
Եվ երրորդ, Times.am-ում մենք համոզված ենք, որ ինչ էլ լինի, պետք է հավատարիմ մնալ մեր մասնագիտությանը՝ բովանդակություն արտադրելուն։ Բայց որպեսզի այդ «ինչ էլ, որ լինի»-ին շատ դաժան չլինի, որոշել ենք սովորել նաև վաճառել այդ արտադրված բովանդակությունը։
Ահա այսպես։ Times.am Books-ն այսօրվանից գործում է։ Այս պահին վաճառքում դեռևս մեկ գիրք է՝ այն, որի մասին վերջին շրջանում ամենաշատն են ինձ հարցրել ֆեյսբուքյան ընկերներս՝ Հենրի Քիսինջերի «Աշխարհակարգ»-ը։ Հղումը կդնեմ մեկնաբանություններում։ Բայց գրախանութը անընդհատ համալրվելու է նոր գրքերով՝ մեկ-մեկ այցելեք, տեսեք, թե ինչ կգտնեք՝
այստեղ»։