Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կառավարության նախորդ նիստին՝ հունվարի 21-ին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվեց կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանը:
Ղուլարյանը նախկիններից մնացած կադր է՝ 1999-2014 թթ. եղել է Տավուշի մարզպետը, հետո՝ քաղաքաշինության նախարարի տեղակալը: Երեկ կառավարության նիստից հետո նրան հարցրինք՝ ինչպես ստացվեց, որ իրեն նշանակեցին այս պաշտոնում: «Դուք հարցն ի՞նձ եք ուղղում»,- զարմացավ հին-նոր չինովնիկը:
- Այո, Ձեզ ենք ուղղում:
- Բա ես ինչ կարող եմ ասել, եթե նշանակվել եմ, ուրեմն գտել է անհրաժեշտ վարչապետը:
- Ինչո՞վ է անհրաժեշտ գտել, այսինքն՝ Ձեզ համար հասկանալի՞ է Նիկոլ Փաշինյանի՝ Ձեզ անհրաժեշտ գտնելու պատճառը, Ձեզ հարցրե՞լ է, օրինակ, ցանկանո՞ւմ եք աշխատել այս պաշտոնում, թե ոչ:
-Որոշումը կայացնում է վարչապետը և կառավարությունը:
-Պարո՛ն Ղուլարյան, Դուք նախկին իշխանություններից եք տեղափոխվել այս կառավարություն, և սա տարակուսանք է առաջացնում, որ մի կողմից Նիկոլ Փաշինյանը նախկիններին մերժում է, մյուս կողմից նախկին պաշտոնյաներին պաշտոնի է նշանակում:
-Տարակուսանք Ձեզ մոտ է առաջացնում:
-Ոչ միայն, շատերի մոտ, ովքեր հիշում են Նիկոլ Փաշինյանի նախկին ելույթներն ու հայտարարությունները:
-Ես գիտեմ, որ վարչապետը գործի մարդ է և աշխատանքով, մասնագիտական և կազմակերպական ունակություններով օժտված մարդկանց համապատասխան աշխատանքի, համապատասխան պարտականությունների կատարման մեջ միշտ ընդառաջում է և աջակցում է: Եվ մենք պետք է միասնական լինենք, և նույնիսկ այս պահին, այս լարված և ծանր իրավիճակներում ես Ձեզ էլ խորհուրդ կտայի՝ լինել ավելի կառուցողական և միասնական:
-«Գործի մարդ» լինելու արդյունքում մենք կորցրինք Արցախի 70 տոկոսը և ունենք հազարավոր զոհեր: Ձեզ համար ընդունելի՞ է դա՝ աշխատել մի կառավարությունում, որի ղեկավարի օրոք մենք նման կորուստներ ենք ունեցել:
-Դուք ճիշտ ձևակերպումներ չեք տալիս, ես այդ հարցին թույլ տվեք չպատասխանել:
-Ինչո՞ւ, Ձեզ համար ընդունելի՞ է պաշտոն զբաղեցնել մի կառավարությունում, որի ղեկավարին մեղադրում են Արցախը հանձնելու, Շուշին ադրբեջանական անվանելու մեջ:
-Դուք հատուկ եք մեղադրում, ես աշխատում եմ մի կառավարությունում, որն ամբողջությամբ ժողովրդի վստահությունն է վայելում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: