|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ. գրում է «Ժողովուրդը»: Նա Նոյեմբերյանում մարդկանց հետ հանդիպման ժամանակ ամեն կերպ խուսափել է պատասխանել ներկաների հնչեցրած հարցերին:
Երբ տեղի դպրոցի փոխտնօրենը փորձել է Ս. Սարգսյանից պարզել, թե, ի վերջո, երբ են բարեհաճելու դպրոցը վերանորոգել, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը սկսել է հետեւից հուշել, որ շատ կարճ ձեւակերպի հարցն ու արագ ավարտի: Նման հոգեբանական ճնշման արդյունքում էլ փոխտնօրենը կմկմացել է ու, մի կերպ ձեւակերպելով հարցը, արագ նստել:
Ս. Սարգսյանն էլ ստիպված խոստացել է, որ ամեն ինչ կանեն հարցը լուծելու համար: