կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-24 16:50
Արցախ

ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում` Արցախում

ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում` Արցախում

Հոկտեմբերի 28-30-ը Արցախում կանցկացվի ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, որի ընթացքում կքննարկվի  «Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներ» թեման։

 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից անցկացվելիք ֆորումի կազմակերպմանն աջակցում են ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունները։  Միջոցառմանը կմասնակցեն ԼՂՀ նախագահը, բարձրաստիճան ղեկավարներ, կառավարության անդամներ, ՏՀՏ հայաստանյան եւ արցախյան 50 ընկերությունների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, մամուլի ներկայացուցիչներ: