|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թբիլիսիում հանդիպման ժամանակ խոսել ենք Սև ծովը և Պարսից ծոցը կապող տարանցիկ միջանցքի մասին. գրել է Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը թվիթերյան միկրոբլոգում Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
«Ես Թբիլիսիում հանդիպել եմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Հեռախոսազրույց եմ ունեցել կարանտինում գտնվող արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Մենք հիանալի քննարկումներ են ունեցել երկկողմ, բազմակողմ հարաբերությունների ընդլայնման և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ, հատկապես՝ Սև ծովը և Պարսից ծոցը կապող տարանցիկ միջանցքի շուրջ»,- նշել է Իրանի արտգործնախարարը: