|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանում հունվարի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 242 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166669 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 643606 վերջին մեկ օրում` 1980 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 6195 պացիենտ. մեկ օրում նվազել է 362-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 156645 անձ, վերջին մեկ օրում՝ 592 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 3067 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 762 է: