կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-22 23:18
Հասարակություն

Ճապոնիայի կառավարությունը հերքում է լուրերը, թե Օլիմպիական խաղերը չի կայանա

Ճապոնիայի կառավարությունը հերքում է լուրերը, թե Օլիմպիական խաղերը չի կայանա

Ճապոնիայի կառավարություն հերքել է լուրերն այն մասին, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել: Այս մասին գրում են ճապոնական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 32-րդ ամառային Օլիմպիական խաղերն առհասարակ կարող են չեղարկվել: Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մանաբու Սակաին շեշտել է, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականը ամռանը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվեց մեկ տարով: Խաղերը պլանավորվում է անցկացնել 2021 թվականին: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):