Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստի ժամանակ մի քանի պատգամավորներ իրենց հայտարարություններով անդրադարձան Հայաստանում վրացական պետհամարանիշներով մեքենաների մաքսազերծման խնդրին:
ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանն ասաց, որ ներկայումս վրացական պետհամարանիշներով մեքենաներ վարում են հարուստ խավի ներկայացուցիչները, ովքեր բավականին թանկարժեք մեքենաներ են գնում հարեւան երկրից, նաեւ սահմանամերձ տարածքներում ապրող` սոցիալապես ոչ այնքան ապահով մարդիկ, ովքեր չունեն բավարար միջոցներ մաքսազերծման դիմաց վճարելու համար:
«Ժառանագություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ընթերցեց Գյումրիում բողոքող վարորդներից ստացված նամակը, որում նշվում է, թե մարդիկ չեն կարողանում մեքենաները մաքսազերծել` սահմանված գումարի բավականին բարձր լինելու պատճառով:
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին համապատասխան օրենքում փոփոխություններ են արվել առանց ժողովրդի շահերը հաշվի առնելու:
Համաձայն այդ փոփոխությունների` չմաքսազերծված մեքենան մեր հանրապետությունում կարող է օգտագործվել 90 օրից ոչ ավելի, այն էլ 15 օրը մեկ պետք է հատի սահմանը, որ այդ երկրի տարածքում օգտագործման թույլտվություն ստանա:
Պատգամավոր Շիրակ Թորոսյանն այս հարցը դիտարկեց ջավախահայության շահերի դիտանկյունից. «Ես օրինակ բերեմ. ջավախեցի ուսանողը, որ կրթություն է ստանում Հայաստանի բուհերից մեկում եւ մեքենայով է եկել Հայաստան, պետք է 15 օրը մեկ հատի սահմանը, 90 օրից հետո գնա` նորից կացության կարգավիճակ վերցնի, բայց այլեւս չկարողանա մեքենայով մնալ Հայաստանում»։