Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Դավիթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը գրում է․
«Հայկ Մարության, որդնած ենթականերիդ ասա՝ թող իրենց փչացածությունը թողնեն իրենց տանը ու հերիք է այն բերեն քաղաքային կառավարում: Երեք տարի « կարգին » ապականել են կառավարումը:
Հիմա էլ ինտելեկտուալ և արժեքներ ստեղծող մարդկանց են հեռացնում մեր կրթական ու մշակույթային կյանքից, որովհետև տեսանյութում հիշել են տարիներ շարունակ կատարված մի փոքր լավ աշխատանք:
Մենք մեր թաղամասի, մեր ժողովրդի համար կատարած աշխատանքը չենք կուսակցականացնում, իսկ դուք, սուկանե՛ր, կուսակցականացրել եք:
Փաստորեն կադրային ջարդ ասածը Դավթաշենում անում եք ի հաշիվ մեր ժողովրդի:
Մինչև հիմա կարծում էի դու և քո ենթակաների փոքրոգության հատակին եք հասել, բայց արի ու տես՝ ձեր տգիտությունը և ատելությունը դեպի ամեն արժեք կրող մարդկանց, անհատակ է:
Ինչևէ, ուրեմն ձեր պատիժն էլ կլինի համարժեք: Ամեն մի անձի համար, որին նեղացրել եք մինչև հիմա, կամ կնեղացնեք այսուհետ, պատասխան եմ ստանալու ձեզնից, ընենց եմ ստանալու, որ ձեր ծծաց կաթը գա բերաններդ:
Իսկ իմ հարազատ թաղամասի բնակիչները ինչպես ուս ուսի տված ձեզանից առաջ էին ծաղկեցնում մեր հանրույթը, այդպես էլ ձեզանից հետո են անելու: Եվ ես նրանց կողքին եմ իմ ամբողջ ջանքով ու եռանդով»: